Մատչելիության հղումներ

Սիրիայի իշխանությունները խոստանում են վերանայել արտակարգ դրության օրենքը


Սպիտակ տունը խստորեն քննադատել է Սիրիայում այդ երկրի կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործադրած բռնություններն ու սպանդը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնեյն ասել է, որ Միացյալ Նահանգները կոչ է արել Սիրայի իշխանություններին զսպվածություն ցուցաբերել եւ հարգել սիրիացիների իրավունքները:

Միեւնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն երկրում արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը, ինչպես նաեւ կանեն քայլեր երկրում կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Անցած շաբաթ սիրիական Դարաա քաղաքում սկսված ակցիաների մասնակիցները պահանջում են վերացնել երկրում մոտ 50 տարի շարունակվող արտակարգ դրությունը, ինչպես նաեւ պահանջում են կառավարության հրաժարականը:

Դարաայում ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG