Մատչելիության հղումներ

Հովհաննես Թամամյանը կալանավորվել է


Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր, բավարարելով Հատուկ քննչական ծառայության հայցը, որոշեց որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառել Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ:

Հովհաննես Թամամյանին դատարանից տեղափոխել է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ԱԱԾ մեկուսարան:

Փետրվարի 26-ին, Հիշեցնենք, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Հովհաննես Թամամյանը ազատվել էր պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG