«2008-ի հետընտրական իրադարձությունների հետեւանքով դեռեւս կալանքի տակ գտնվող անձանց առկայությունը, ինչպես նաեւ 10 սպանությունների բացահայտված չլինելը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը», - ամփոփելով երեւանյան երկօրյա այցի արդյունքները` հայտարարել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը` կոչ անելով Հայաստանի իշխանություններին «դրսեւորել քաղաքական կամք եւ առանց հետաձգելու լուծել այդ հարցերը»:
Համազեկուցողների կարծիքով, դրանք ռիսկեր են, «որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա»: Նրանք իրենց հայտարարության մեջ նաեւ տեղեկացրել են, որ այս հարցերի հետ կապված Հայաստանի կատարած առաջընթացը մտադիր են ամփոփել ԵԽԽՎ-ի սեպտեմբերյան նստաշրջանում ներկայացվելիք զեկույցում:
Ընդդիմությունը համարում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նրանք ութն են:
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե իշխանությունները ունեն քաղաքական կամք ազատ արձակելու հետընտրական իրադարձություններից հետո ազատազրկված անձնանց` մատնանշելով, սակայն, դատապարտված անձին ազատ արձակելու համար օրենսդրությամբ նախատեսված հիմքերը. - «Առաջինը օրենսդրական փոփոխություններն են, եւ նրանց կողմից արարքները որպեսզի այլեւս հանցագործություն չդիտարկվեն: Ինչ-որ մի փուլում դա եղել է: Երկրորդ փուլը դա համաներումն է: Գիտեք, որ ձեր կողմից նշված անձանց վրա դեռեւս 2009 թվականին ընդունված համաներումը կիրառվել է` մի մասը ազատ է արձակվել, մյուս մասի պատիժն է կրճատվել: Երրորդ ճանապարհը Հանրապետության նախագահին դիմելն է` ներման խնդրանքով: Եթե ես չեմ սխալվում, չի եղել որեւէ դեպք, որ այդ խմբից մարդիկ դիմեն եւ ներում չստանան: Չորրորդ ճանապարհը դա վաղաժամկետ պայմանական [ազատ] արձակվելն է: Այսինքն` այլ գործիքակազմ մենք չունենք»:
Նշենք, որ համաներում երկրորդ անգամ անձի վրա չի կարող տարածվել, ներում անազատության մեջ գտնվողները չեն խնդրում Սերժ Սարգսյանից: Մնում է միայն վաղաժամկետ ազատ արձակումը:
«Գրեթե չի եղել դեպք, որ անձը չունենա տույժեր պատիժը կրելիս եւ դիմած լինի վաղաժամկետ պայմանական ազատման համար եւ ազատ չարձակվի: Օրերս են արձակվել եւս 2-ը», - ասաց Թովմասյանը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ իշխանությունը չունի քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց ազատ արձակելու քաղաքական կամք:
«Դիմելու կարգը արհեստականորեն այնպես է բյուրոկրատացված. ժամկետը լրացել է, բնութագրվում են դրական, բայց չկա քաղաքական կամք եւ ապօրինի որոշումների հիման վրա այդ մարդկանց ազատ չեն արձակում», - ասաց Փոստանջյանը:
Անդրադառնալով համազեկուցողների հայտարարության մեջ տեղ գտած գնահատականներին` հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ, իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եվրոպացիները իրենց կարծիքն ունեն հայաստանյան իրականության մասին, կոալիցիան` իրենը: 2008 թվականի մարտի 1-ից հետո կալանավորված անձանց ազատ արձակման մասին Նաիրա Զոհրաբյանը չխոսեց, ասաց իրավապահների գործողություններին խառնվելու ցանկություն չունի: Սակայն նա կարծում է, որ եվրոպացիների առաջադրած խնդիրները լուծելի են: