Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը դատապարտում է Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դատապարտել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետվարչության ղեկավարի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը կհարվածի Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը:

«Այդօրինակ սպառնալիքները բացարձակապես անընդունելի են եւ չեն համապատասխանում խնդիրը խաղաղ կարգավորելու Ադրբեջանի հանձնառություններին», - ասաց դեսպան Յովանովիչը այսօր ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսին:

Նա նշեց, թե կիսում է այս կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի ավելի վաղ հնչեցրած մտահոգությունները: Բրայզան եւս օրերս խստորեն դատապարտել էր Ադրբեջանի այդ սպառնալիքը: Նա, մասնավորապես, նշել էր, թե ուժի գործադրման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական օդանավերի դեմ, այն դեպքում, երբ այդ օդանավը որեւէ սպառնալիք չի ներկայացնում, անթույլատրելի է եւ չի համապատասխանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստանձնած պարտավորություններին ղարաբաղյան հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG