Մատչելիության հղումներ

«Ֆուկուշիմա» ատոմակայանի 3-րդ ռեակտորի կառավարման վահանակի էլեկտրասնուցումը վերականգնված է


Ճապոնիայի «Ֆուկուշիմա-Դայիչի» ատոմակայանում վերականգնվել է թիվ 3 միջուկային ռեակտորի կառավարման վահանակի էլեկտրաէներգիայի սնուցումը:

Դա տեղի է ունեցել վթարված ատոմակայանի բոլոր 6 ռեակտորներում էլեկտրաէներգիայի վերականգնումից ժամեր անց:

Մասնագետները հուսով են, որ այդ գործողություններից հետո հնարավոր կլինի արագ վերականգնել 3-րդ ռեակտորի հովացման համակարգը:

Հաղորդվում է, որ կայանում ռադիացիոն ճառագայթումը շարունակվում է, սակայն արտահոսքի աղբյուրը դեռեւս բացահայտված չէ:

Ճառագայթման վտանգից ելնելով` Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ Ֆուկուշիմայի տարածքում աճեցված միրգ եւ բանջարեղեն օգտագործելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG