Վերջին օրերին անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ի վիճակի է կրկնել 2007 թվականի ընտրություններում արձանագրված հաջողությունը:
Haberturk պարբերականի պատվերով անցկացված հարցման համաձայն` եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, ապա վարչապետ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը կստանար քվեների 46 տոկոսը` նույնքան, որքան 4 տարի առաջ կայացած ընտրություններում:
Հարցումը, որ անցկացվել է Թուրքիայի 81 գավառներում, վկայում է, որ երկրի ազդեցությամբ երկրորդ քաղաքական ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, կպահպանի ընդդիմադիր դաշտում ունեցած առաջատար դիրքը:
Սակայն, ի տարբերություն իշխող իսլամիստների, Ժողովրդա-հանրապետականը զգալիորեն մեծացրել է իր աջակիցների թիվը:
Եթե 2007 թվականին թուրք ընդդիմադիրները ստացել էին քվեների 20 տոկոսը, ապա այսօր նրանց օգտին պատրաստ է քվեարկել ամեն չորրորդ ընտրողը` կուսակցության վարկանիշը հատել է 25 տոկոսի սահմանագիծը:
Ինչ վերաբերում է «Ազգայնական շարժում» ծայրահեղ աջ կուսակցությանը, ապա այն, ըստ թուրք սոցիոլոգների, կարող է հավակնել քվեների շուրջ 14 տոկոսին:
Հարցումների արդյունքներով` հաջորդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն նաեւ ազգությամբ քուրդ քաղաքական գործիչները:
Թեեւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը ի վիճակի չէ հաղթահարել 10-տոկոսանոց արգելքը, սակայն այս անգամ էլ կուսակցության անդամները, երկրի քրդաբնակ շրջաններում առաջադրվելով որպես անկախ պատգամավորներ, կկարողանան տեղեր զբաղեցնել խորհրդարանում:
Քրդամետ կուսակցության վարկանիշը ողջ երկրի կտրվածքով մոտ 6 տոկոս է:
Թուրք վերլուծաբանների կարծիքով` առաջիկա ընտրություններում անակնկալները գրեթե բացառված են:
«Քիչ հավանական է, որ իրավիճակն առաջիկա ամիսներին որեւէ լուրջ փոփոխության ենթարկվի, եթե, իհարկե, հանկարծ լուրջ տնտեսական ճգնաժամ չսկսվի», - Hurriyet-ին տված հարցազրույցում նշել է Fox TV հեռուստաալիքի Անկարայի բյուրոյի ղեկավար Սեդաթ Բոզքուրտը:
«Մարդիկ շատ քաղաքականացված են եւ վաղուց արդեն կատարել են իրենց ընտրությունը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, օրինակ, հազիվ թե կարողանա 25 տոկոսից ավելի ձայն ստանալ ի հաշվի հանրության ավելի պահպանողական հատվածների: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան տարեցտարի ավելի պահպանողական երկրի է վերածվում», - նշել է թուրք լրագրողը: