Անցած գիշեր կոալիցիոն օդուժի հարվածների հիմնական թիրախը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի այն թաղամասն էր, որում գտնվում է երկրի ղեկավար Մումար Քադաֆիի նստավայրը:
Օդային հարձակումների երրորդ գիշերն արձանագրվեց կոալիցիոն ուժերի կրած առաջին կորուստը: Մարտական առաջադրանքից տեղակայման օդանավակայան չվերադարձավ ամերիկյան F-15 կործանիչը:
«Վթարի պատճառները, հավանաբար, զուտ մեխանիկական էին, այլ ոչ թե հակառակորդի կրակի արդյունք», - «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը ասել է ամերիկյան բանակի աֆրիկյան հրամանատարության խոսնակ Վինս Քրոուլին:
Կործանված օդանավի անձնակազմի երկու անդամներին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել: Վինս Քրուլին ասել է, որ օդաչուները թեթեւ վնասվածքներ են ստացել։
Ռազմական գործողություններին զուգահեռ` սաստկանում է նաեւ Քադաֆիին ուղղված քաղաքական ճնշումը:
Անցած գիշեր ելույթ ունենալով Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. - «Ամերիկյան քաղաքականությունը հետեւյալն է` Մուամար Քադաֆին պետք է հեռանա, եւ մենք, ի լրումն ռազմական լուծումների, մի շարք այլ քայլերի եւս դիմում ենք այս քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով: Միացյալ Նահանգները գործընկեր պետությունների հետ միասին ռազմական գործողությունների է դիմել ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի թիվ 1973 բանաձեւի դրույթների կատարումն ապահովելու համար: Մեր համոզմունք է, որ ողջ տարածաշրջանում մարդկանց պահանջները պետք է կատարվեն, եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառումը լուծում չէ»:
Լիբիայում ստեղծված կացությանը անդրադարձել են նաեւ Իրանի ղեկավարները: Երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, երկուշաբթի երեկոյան Նովրուզի տոնակատարություններից ընթացքում ելույթ ունենալով Թեհրանում, խստորեն քննադատել է թե' Քադաֆիի գործողությունները եւ թե' Արեւմուտքի քայլերը:
«Ապստամբներին ռմբակոծում էին` դուք պետք է նրանց այն ժամանակ օժանդակեիք, զենք տրամադրեիք, օրինակ` հակաօդային պաշտպանության միջոցներ: Փոխարենը` դուք մեկ ամիս նստած սպասում էիք ու դիտում, թե ինչպես են մի ողջ ազգ կոտորում: Այժմ էլ որոշեցիք միջամտել: Դուք միջամտել եք ոչ թե մարդկանց պաշտպանելու, այլ լիբիական նավթին տիրանալու համար», - դիմելով արեւմտյան պետությունների ղեկավարներին` ասել է Խամենեին: