Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները դատապարտում են Սիրիայի իշխանություններին


Իրավապաշտպանները դատապարտում էին Սիրիայի իշխանություններին խաղաղ ցուցարարների նկատմամբ «անհամարժեք բռնություն կիրառելու» համար:

Կիրակի օրը անվտանգության ուժերը Դամասկոսից հարավ գտնվող Դերաա քաղաքում կրակ են բացել բողոքի ցույցի մասնակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում առնվազն մեկ մարդ զոհվել է: Ուրբաթ օրը նույն քաղաքում ոստիկանության ուժերի հետ բախումների ընթացքում զոհվել էին եւս մի քանի ցուցարարներ:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության մերձավորարեւելյան բաժանմունքի տնօրեն Սառա Լի Ուինսթոնը Սիրիայի իշխանություններին մեղադրել է «առանց խղճի խայթի» խաղաղ քաղաքացիների նկատմամբ զենք կիրառելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG