Մատչելիության հղումներ

Դաշնակիցները Լիբիայում հաստատել են թռիչքազերծ գոտին


ԱՄՆ-ի զինված ուժերի միավորված շտաբերի պետ Մայքլ Մյուլենը հաղորդել է, որ Լիբիայի ուժերի դեմ ռազմական գործողությունների առաջին փուլը հաջողությամբ է ավարտվել։ Գնդապետ Մուամար Քադաֆիի հետեւակը դադարեցրել է արշավը ապստամբների կենտրոն Բենգազի քաղաքի վրա։

Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ եվրոպական դաշնակիցները համատեղ ուժերով արդեն հաստատել են թռիչքազերծ գոտու ռեժիմը, ընդ որում ոչ միայն օդային տարածքում, այլեւ տարածքային ջրերի շրջանում։

Գնդապետ Քադդաֆին հայտարարել է, որ «ժողովուրդը հերոսաբար դիմագրավելու է ֆաշիստական ռեժիմների հարձակմանը եւ մահացու հակահարված է հացնելու»։ Քադաֆին կարգադրել է զենք բաժանել ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG