Շաբաթ օրը շուրջ 2 հազար ցուցարարներ բողոքի երթ են անցկացրել Անկարայում՝ պահանջելով ազատ արձակել հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանավորված լրագրողներին։
Ցուցարարները, որոնք հիմնականում լրագրողներ են, նաեւ պահանջել են բարեփոխել Թուրքիայի լրատվական ոլորտի օրենսդրությունը, որը ներկայումս հնարավորություն է տալիս լրագրողներին հետապնդել իրենց գրվածքների համար։
Շաբաթներ առաջ Թուրքիայում եւս 7 լրագրող է կալանավորվել 2003 թվականին իշխանությունների դեմ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ գործով ձերբակալվածների թիվը հասնում է 400-ի։ Կալանավորվածների մեջ կան զինծառայողներ, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքում է պնդումները, թե իշխանությունները շահարկում են հեղաշրջման գործը՝ ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով։