Մատչելիության հղումներ

Կկառուցվի բնակելի նոր համալիր երիտասարդ գիտնականների եւ ստեղծագործողների համար


«ԵՊՀ» շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրին աջակցում է «ՎՏԲ Հայաստան» բանկը: Տրամադրվող հիփոթեկային վարկերով ԳԱԱ համակարգի շուրջ 216 երիտասարդ գիտնականներ եւ ստեղծագործողներ հնարավորություն կունենան ձեռք բերել բնակարաններ` 1քմ-ը 184.000 դրամով:

Նոր ծրագրի առնչությամբ համաձայնագիր են ստորագրել Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը և «ՎՏԲ Հայաստան» բանկի տնօրեն Մհեր Գրիգորյանը:

Վարկերը երիտասարդներին կտրամադրվեն 10-20 տարի մարման ժամկետով, տարեկան մինչեւ 10% տոկոսադրույքով, նվազագույնը 20% կանխավճարով:

Նոր շենքը կառուցվելու է Պարույր Սեւակի 8 հասցեում, ունենալու է 6 շքամուտք, 14 բնակելի հարկ, 1-4 սենյականոց 216 բնակարաններ, 130 ավտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղեր: Բնակարանները շահառուներին հանձնվելու են արտաքին ու ներքին հարդարմամբ:

Երիտասարդ գիտնականների եւ ստեղծագործողների համար նախատեսված բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է ապրիլի 30-ին, եւ նախատեսվում է այն ավարտել մինչեւ 2013 թվականի փետրվարի 28-ը։

XS
SM
MD
LG