Մատչելիության հղումներ

Ղարաբաղում զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդմամբ, մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը:

Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG