Մատչելիության հղումներ

Հանրային լսումներ` բնապահպանական օրինագծերի շուրջ


«Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» եւ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների շուրջ ԵՊՀ-ում կայացան հանրային լսումներ. ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքները ոլորտի փորձագետներին, բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստներին ներկայացրեցին հեղինակները:

Բնապահպանության նախարարության կողմից մշակված նախագիծը նպատակ ունի Հայաստանի էկոլոգիական պարտավորությունները համապատասխանեցնել եվրոպական համագործակցության քաղաքականության պահանջներին:

Մինչեւ երկրորդ ընթերցումը մասնագետներն իրենց առաջարկներն ու մտահոգություններն են հնչեցնում. օրինագծերն ԱԺ կներկայացվեն արդեն գալիք շաբաթ:

XS
SM
MD
LG