Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ


«Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանագություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)` հարցաքննության:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, իրենք չեն ներկայացել հարացաքննության¸ քանի որ ՀՔԾ-ի ուղարկած ծանուցագրերը պատշաճ ձեւով կազմված չեն եղել: Մասնավորապես` ծանուցագրում գրված չի եղել¸ թե ինչ կարգավիճակով են իրենք հրավիրվում հարցաքննության:

Պատգամավորները քննիչին հայտարարություն են ուղարկել` ընդգծելով¸ որ ուղարկված փաստաթուղթը չեն կարող դիտարկել որպես հարցաքննության կանչելու ծանուցում:

Նշենք¸ որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` «ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ»:

Մարտի 9-ին Հատուկ քննչական ծառայությանն էին դիմել նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG