Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կոչ է անում հանել դիպուկահարներին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից


ԵԱՀԿ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին հանել իրենց դիպուկահարներին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Բաքվում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսը:

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է տարածաշրջանային այցի շրջանակներում: Բաքվից նա կմեկնի Թբիլիսի, իսկ մարտի 17-ից 18-ը կլինի Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG