Մատչելիության հղումներ

Հայ դասախոսը երկրորդ անգամ ճանաչվեց Գինեսի ռեկորդակիր


Դավիթ Ֆահրադյան
Դավիթ Ֆահրադյան

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Ֆահրադյանը Լոնդոնից` «Գինեսի գրքի» տնօրինությունից, ստացել է հավաստագիր, որը հաստատում է 2010-ի նոյեմբերի 13-ին նրա սահմանած նոր ռեկորդը. նա պտտաձողի վրա մեկ ձեռքով 76 պտույտ էր կատարել:

1990-ից մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետությունից «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» գրքում հայտնվել է 7 մարդ. նրանցից առայժմ վերջինը Դավիթ Ֆահրադյանն է, ով առաջին ռեկորդը սահմանել է 2009-ի հունիսի 21-ին, ինչը «Գինեսի գիրք» կազմակերպության կողմից հաստատվել էր դեկտեմբերին: Ֆահրադյանը «մեկ պտույտ հետ տար» մարզաձեւում պտտաձողի վրա կատարել էր 350 պտույտ:

Գինեսի գրքում արդեն երկրորդ անգամ գրանցվելուց հետո Դավիթ Ֆահրադյանը ստացել է հրավերներ` մասնակցելու տարբեր միջազգային մրցույթների: Շուտով մեկնելու է Շվեյցարիա:

XS
SM
MD
LG