Մատչելիության հղումներ

Նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան օրը


Մարտի 13-ին` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 114-րդ տարեդարձի օրը, գրողները, գրականագետները, նրա պոեզիայի երկրպագուները ավանդաբար հավաքվում են Երեւանում նրա հուշարձանի մոտ, ապա Չարենցի տուն-թանգարանում մասնակցում են բանաստեղծի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Այս տարի ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել մի խումբ երիտասարդներ` արձակագիր, հրապարակախոս Հովիկ Չարչյանի գլխավորությամբ. առաջին անգամ Չարենցի ծննդյան օրը համացանցի միջոցով դարձնել գիրք հավաքելու եւ մարզային, գյուղական գրադարաններին նվիրելու օր:

«Գիրք – 2011» գրքի մարաթոնի շրջանակներում միայն Երեւանում եւ շրջակա բնակավայրերում արդեն հավաքվել է շուրջ 5000 անուն գիրք:

Նվիրատվության առաջին փուլը տեղի կունենա մարտի 19-ին Տավուշի մարզում:

«Այնտեղ գրքի տոն է լինելու, եւ այդ արարողության ընթացքում մենք Տավուշին հատկացնելիք գրականությունը կփոխանցենք իրենց` լեռնային շրջանի գյուղեր տեղափոխելու համար», - նշեց Չարչյանը` շարունակելով. - «Ես Տավուշի բնակիչների հետ մինչեւ այդ հանդիպել եմ, զրուցել եմ, ու իրենք ուրիշ բանի օգնություն չուզեցին, թեեւ կարող էին ուզել: Նրանք ոչ ինչ-որ նյութական կամ այլ կարգի բաների պահանջ ունեին, այլ հատկապես գիր ու գրականություն էին ուզում` ամսագրեր, գրքեր, տեղեկատուներ, քարտեզներ, նոտաներ, ալմանախներ»:

Կազմակերպիչները մտադիր են գրքի մարաթոնը դարձնել ամենամյա եւ իհարկե` Եղիշե ծննդյան օրը:

«Մենք այդ օրը պատահական չենք ընտրել: Չարենցի պատգամները ինչ-որ կերպ իրականացնելու մղում կար` մշակույթը մարդկանց հասցնելու, գրքի նկատմամբ սեր արթնացնելու, այս ամեն ինչին գեղեցիկ երանգներ հաղորդելու», - նշեց Չարչյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG