Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը այցելում է Ֆրանսիա, Եգիպտոս եւ Թունիս


Կիրակի օրը մեկնարկում է Հիլարի Քլինթոնի այցելությունը Ֆրանսիա, որտեղ նախատեսված է նաեւ հանդիպում Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Երկուշաբթի օրը նա բարձր մակարդակի քննարկումներ է ունենալու Լիբիայի իրավիճակի շուրջ։

Նրա այցի նախօրեին Միացյալ Նահանգները ողջունել է Լիբիայի վրա «ոչ թռիչքային գոտի» սահմանելու Արաբական լիգայի առաջարկը։

Վաշինգտոնը գովաբանել է այս նախաձեռնությունը այն համարելով «կարեւոր քայլ», բայց հայտարարությունում ռազմական որեւէ գործողություն սկսելու մասին խոսք չկա։

Մինչդեռ Լիբիայից ստացվող լուրերի համաձայն Մուամար Քադաֆիի զորքերը շարունակում են գրոհները ու ապստամբներից հետ են վերցրել երկրի արեւելքում գտնվող Բրեգա քաղաքը։ Այս մասին հաղորդել է Լիբիայի պետական հեռուստաընկերությունը։

Հիլարի Քլինթոնը Ֆրանսիայից մեկնելու է Թունիս եւ Եգիպտոս։ Սա նրա առաջին այցն է Թունիս եւ Եգիպտոս՝ այդ երկրներում իրականացված հեղափոխություններից հետո։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG