Մատչելիության հղումներ

Զատկական ծրագիր` պատանիների ստեղծագործականությունը զարգացնելու համար


Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնած Զատկական ծրագրի շրջանակում հայտնի արվեստաբաններ ու դիզայներներ վարպետության դասեր կանցկացնեն պատանիների համար: Մարտի 12-ից մինչեւ ապրիլի 13-ը` շաբաթ կամ կիրակի օրերին, կենտրոնի տրամադրած նյութերով ծրագրի մասնակիցները կպատրաստեն զատկի տոնի ծիսական տարբեր խորհրդանիշներ:

Ծրագիրը նախատեսված է 12-17 տարեկան աշակերտների համար, ովքեր պիտի նախապես գրանցվեն մասնակցության համար: Վարպետության դասերն ուղեկցվելու են Զատկի տոնի խորհրդի մասին զրույցներով:

Զատկական ծրագրի առաջին հյուրն է դիզայներ Նուռը` Արման Դավթյանը, ով համաձայնել է պատանիների հետ կիսել իր փորձը:

XS
SM
MD
LG