Մատչելիության հղումներ

Ամփոփվեց գիտական հայտերի մրցույթը


Ամփովեց Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանասավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթը: Ֆինանսավորման ընդհանուր 686 մլն դրամի գերակշիռ մասը` 17 տոկոսը, հատկացվել է ֆիզիկային, 14 տոկոսը` հայագիտությանն ու սոցիալական գիտություններին, 12 տոկոսը` կենսաբանությանը, եւ 4,5-ական տոկոս` հումանիտար եւ գյուղատնտեսական ոլորտներին:

Մրցույթով նախատեսվում էր մինչեւ 2 տարի տեւողությամբ դրամաշնորհներ տրամադրել 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին: Այդ առթիվ հաստատվել են 6 մասնագիտական փորձագիտական խորհուրդներ, մրցույթն անցկացվել է 3 փուլով: Վերջին 5 տարում գիտական ամսագրերում տպագրված աշխատանքներ չունեցող հեղինակները դուրս են մնացել առաջին` տեխնիկական փորձաքննության փուլից:

Առաջին փուլին ներկայացված 683 գիտական ծրագրերից տեխնիկական փորձաքննություն չեն անցել 142-ը: Կոմիտեի կողմից ձեւավորված փորձագետների շարքում, հայաստանցի գիտնականներից բացի, ներգրավված են նաեւ շուրջ 80 գիտնականներ 13 այլ պետություններից:

XS
SM
MD
LG