Ամսագրի հրատարակիչ Գագիկ Եղիազարյանը պատմեց, որ Cosmopolitan-ը Հայաստան բերելու աշխատանքները տեւել են մեկ տարի, որի ընթացքում շատ լավ ուսումնասիրվել է հայկական շուկան: Ամսագրի խմբագիրը դերասան Արթուր Ութմազյանի դուստրն է` Հրաչուհի Ութմազյանը, իսկ կայքի խմբագիրը հայկական բլոգոսֆերայի ամենահայտնի աղջիկներից մեկը` Բլանշը կամ Շուշան Հարությունյանը:
Հայկական Cosmopolitan-ի առաջին համարը ստեղծվել է մեկ ամսվա ընթացքում, շապիկին հանրահայտ Քիմ Քարդաշյանն է: Ամսագիրը լույս է տեսել 5000 տպաքանակով եւ վաճառվելու է 990 դրամով:
Հայկական Cosmopolitan-ի առաջին համարը ստեղծվել է մեկ ամսվա ընթացքում, շապիկին հանրահայտ Քիմ Քարդաշյանն է: Ամսագիրը լույս է տեսել 5000 տպաքանակով եւ վաճառվելու է 990 դրամով: