Մատչելիության հղումներ

Դատարանի առջեւ կկանգնի Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը


Փարիզի ուղղիչ դատարանում երկուշաբթի մեկնարկում է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ դատավարությունը:

Նախկին նախագահը մեղադրվում է Փարիզի քաղաքապետարանում կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ:

Այսպիսով` Ժակ Շիրակը կդառնա դատարանի առջեւ կանգնած Ֆրանսիայի առաջին նախագահը:

Նա որպես մեղադրյալ է անցնում եւս մեկ գործով, որը նույնպես կապված է որպես Փարիզի քաղաքապետ պաշտոնավարման տարիների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG