Մատչելիության հղումներ

Ցույց Ստամբուլում` ընդդեմ լրագրողների նկատմամբ ճնշումների


Այսօր Ստամբուլում ավելի քան հազար հոգի ցույցի են դուրս եկել` բողոքելով Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների նոր ալիքի դեմ:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածները բողոքել են «Էրգենեկոն» խմբավորման գործով նախօրեին 9 լրագրողների ձերբակալության դեմ:

Այժմ Թուրքիայում անազատության մեջ են գտնվում լրատվամիջոցների 62 ներկայացուցիչներ: Նրանք բոլորն էլ ընդդիմադիր դիրքորոշում ունեն:

Ավելի վաղ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը խիստ քննադատության էր ենթարկել լրագրողների ձերբակալությունը եւ կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG