Մատչելիության հղումներ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհվել է ժամկետային զինծառայող Շախկանյանը


Ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող` 1991 թվականին ծնված Գրիգոր Արամի Շախկանյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը հավելում է. - «Հատկանշական է, որ սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով»` հիշեցնելով, որ «նախօրյակին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG