WikiLeaks կայքին ամերիկյան կառավարության գաղտնի փաստաթղթերը փոխանցելու մեջ կասկածվող զինծառայող Բլեդլի Մենինգին 22 կետից բաղկացած հավելյալ մեղադրանքներ են առաջադրվել:
23-ամյա զինծառայողը կասկածվում է, մասնավորապես, Աֆղանստանում եւ Իրաքում իրականացված ռազմական գործողությունների մասին գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի անօրինական պատճենահանման եւ դրանք հրապարակելու մեջ:
Եթե ներկայացված մեղադրանքները ապացուցվեն, Մենինգը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, սակայն, պնդում է, որ չի ճանաչում զինծառայողին: