Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի օրը ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպան:
Ընտրությունից հետո Մարդու իրավունքների նոր պաշտպանը երդվեց պաշտպանել մարդու, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները իր լիազորությունները կատարելիս` լինելով անաչառ եւ ջանասեր:
33-ամյա Անդրեասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, Երեւանի պետհամալսարանի դոցենտ: 2008 թվականից մինչ օրս «Դիֆենս» իրավաբանական ընկերության տնօրենն է: Վերջին տարիներին իրականացրել է մի շարք հեռուստատեսային եւ հասարակական նախագծեր, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում եւ «Իրականում» հաղորդաշարը` «Արմենիա» հեռուստաընկերությունում:
Կարեն Անդրեասյանի թեկնածությունը օմբուդսմենի պաշտոնում առաջադրել էր իշխանական կոալիցիան` Հանրապետական կուսակցության առաջարկությամբ: Թեկնածության համար անհրաժեշտ ստորագրահավաքին չէին մասնակցել «Ժառանգություն»-ը եւ Հայ Հեղափոխական դաշնակցությունը: «Ժառանգություն»-ը շաբաթվա սկզբից բոյկոտում է ԱԺ-ի աշխատանքները, իսկ ՀՅԴ-ն հայտարարեց, որ դեմ է Անդրեասյանի թեկնածությանը:
Իր խոսքում Անդրեասյանը ասաց, թե օմբուդսմենի գործը իր համար «սերվիս է, որը պետք է մատուցվի անվճար, բայց որակով»: Նա գիտակցում է, որ օմբուդսմենը չի կարող լինել քաղաքականությունից հեռու: Անդրեասյանը կարեւորեց նաեւ քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:
«Մարդիկ պետք է իմանան` երբ կարելի է դիմել պաշտպանին, երբ` ոչ պաշտպանին», - ասաց նա :
ԱԺ-ում առավոտյան գրանցված ավելի քան 9 տասնյակ պատգամավորներից ընդամենը 7-ը հարցեր ունեին պաշտպանի թեկնածուին: Հարցեր հնչեցին Հայաստանում ընտրական իրավունքի խախտումների, ժողովրդավարության պակասի, քաղաքական փոքրամասնության` ընդդիմության իրավունքների անբավարար պաշտպանության, Հայաստանում քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց առկայության մասին:
Դրանց Անդրեասյանը ընդհանուր պատասխաններ տվեց: Ասաց, եթե ընտրական իրավունքի խախտումները գնահատի, խոսքը անմիջապես կքաղաքականացվի: Ընդդիմության իրավունքների մասին նա ասաց, որ դրանք որեւէ երկրում բացարձակ պաշտպանված չեն, բայց Հայաստանում ժողովրդավարությունը երիտասարդ է, օր օրի զարգանում են ինստիտուտներ, որոնք «հնարավորություն են տալիս քաղաքական փոքրամասնությանը դրսեւորվել»:
Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը համոզված է, որ Հայաստանում կադրային առաջադրումներն ու նշանակումները կատարվում են մեկ` իշխանությանը հավատարիմ լինելու սկզբունքով:
Այս դիտարկմանը հակառակ` կոալիցիան գովեց իր թեկնածուին, նաեւ խրատներ տվեց` չմիանալ այս կամ այն խմբավորմանը, շարժմանը, չամաչել նախկինում արած քայլերի համար. խոսքը մասնավորապես վերաբերում էր զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները ապաքրեականացնելու Կարեն Անդրեասյանի նախաձեռնությանը: Այս առաջարկի փոփոխված տարբերակի հիման վրա արդեն մի քանի դատական հայցերով ընդդիմադիր լրատվամիջոցները դատարանների որոշմամբ ստիպված են լինում մեծ գումարներ վճարել ներկա ու նախկին պաշտոնյաներին` նրանց զրպարտելու կամ պատիվն արատավորելու համար:
Նոր օմբուդսմենը ընտրությունից հետո շտապեց Հանրապետական խմբակցություն, ընդունեց շնորհավորանքներ: Նա լրագրողների հետ չցանկացավ շփվել, փոխարենը` տարածեց գրավոր հայտարարություն, որտեղ նշված է, որ պաշտպանը որոշել է օգտվել հրապարակային ելույթներից ժամանակավորապես հրաժարվելու հնարավորությունից: Անդրեասյանի լռությունը կտեւի 50 օր: