Մատչելիության հղումներ

Վանաձորում հրդեհի հետեւանքով երկու երեխա է մահացել


Երեկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հրդեհի հետեւանքով երկու երեխա է մահացել` 4-ամյա Ալեքս եւ 2-ամյա Անահիտ Քարադանյանները:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` Չերկասի փողոցի թիվ 2 շենքի թիվ 17 բնակարանում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:00-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 15.20-ին, մարվել` 15.35-ին:

Երկու երեխաները Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց են տեղափոխվել մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը, սակայն ճանապարհին մահացել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG