Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի օրը առաջին ընթերցմամբ` ձայների 83 կողմ, 11 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ, ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը խորհրդարան է ներկայացրել կառավարությունը:
Նախագծով վերացվում է վարձու աշխատողներին վճարվող հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը, որը պահպանվում է մյուս նպաստների համար:
Փոփոխություն է կատարվում նաեւ աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգում: Ըստ այդմ` վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհատուցվի 100 տոկոսով, իսկ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում հաշվի կառնվի նաեւ անաշխատունակությունը առաջանալուն նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածում այլ գործատուներից ստացած աշխատավարձը:
2010 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը հարուցել էր մի շարք քաղաքացիների վրդովմունքը: Մասնավորապես, խնդրահարույց էր այն կարգը, համաձայն որի` մայր դարձած կանայք 140 օրացուցային ազատ օրվա հնարավորության փոխարեն ունեին միայն 100` աշխատանքային օրերի դիմաց վճարվելու հնարավորություն: Բացի այդ, եթե կնոջ աշխատավարձը 150 հազար դրամից (շուրջ 400 դոլար) ավելի էր, ապա նպաստը հաշվարկելու հիմք էր համարվում 150 հազար դրամ գումարը:
Եթե խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքն ընդունվի ամբողջությամբ, ապա նոր փոփոխությունները պետք է ունենան հետադարձ ուժ:
Նախագծի հիմնվորման տեքստում նշված է. - «Նախատեսվում է փոփոխություններին տալ հետադարձ ուժ: Ըստ այդմ, գործող օրենքի հիման վրա նշանակված հղիության եւ ծննդաբերության նպաստները կվերահաշվարկվեն նոր կարգով: Եթե վերահաշվարկված նպաստի չափը բարձր է նախկինում նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա շահառուին կվճարվի տարբերությունը»: