Մատչելիության հղումներ

Ռուսաստանում միլիցիոներները այսօրվանից կոչվում են ոստիկաններ


Միլիցիայի` ոստիկանություն վերանվանելու դեմ բողոքի ցույց Մոսկվայում, փետրվար, 2011թ.
Միլիցիայի` ոստիկանություն վերանվանելու դեմ բողոքի ցույց Մոսկվայում, փետրվար, 2011թ.
Այսօրվանից Ռուսաստանում իրավապահ մարմինների ներկայացուցիչը կոչվում է ոստիկան, այլ ոչ թե միլիցիոներ:

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը ավելի վաղ հայտարարել էր, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին պետք է դիմել «պարոն ոստիկան», սակայն երեկ պարզաբանել է, որ իրականում դա դիմելաձեւերից մեկն է, եւ քաղաքացիները պետք է իրենք որոշեն, թե ինչպես դիմել ոստիկանին:

Վերջնականապես ռուսաստանյան միլիցիան ոստիկանության է վերածվելու 2012 թվականի հունվարի 1-ին. մինչ այդ պետք է վերափոխվեն ներքին գործերի նախարարության բոլոր ստորաբաժանումները, պետք է փոխվեն բոլոր ցուցանակները, եւ, ինչպես հայտարարել են երկրի իշխանությունները, յուրաքանչյուր ոստիկան պետք է վերաքննություն հանձնի: Նախատեսված է, որ նրանց թիվը զգալիորեն` 20 տոկոսով կրճատվելու է:

«Ոստիկանության մասին» օրենքը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունն է: Այն բուռն քննարկվել է երկրում, օրենքի սկզբնական տարբերակը նույնիսկ փոխվել է:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG