Մատչելիության հղումներ

Թունիսի վարչապետը հրաժարական է տվել


Թունիսի ժամանակավոր կառավարության ղեկավար Մոհամեդ Գանուշին հրաժարական է ներկայացրել՝ երկրում վերջին օրերին վերսկսված հակակառավարական ցույցերից հետո։

Ավելի վաղ՝ անցած ամիս, բողոքի լայնածավալ ակցիաների արդյունքում պաշտոնը լքել էր նախագահ Զին Աբիդին Բեն Ալին։ Այդուամենայնիվ, իշխանության ղեկին էին մնացել նրա վարչակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ 11 տարի շարունակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Մոհամեդ Գանուշին, ինչը առաջ էր բերել ընդդիմադիրների դժգոհությունը։

Միայն վերջին երեք օրերի ընթացքում, պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, 4 մարդ էր զոհվել մայրաքաղաքում՝ ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ արձանագրված բախումների արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG