Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան զրկեց Քադաֆիին անձեռնմխելիությունից


Պաշտոնական Լոնդոնը որոշել է Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիին և նրա որդիներին զրկել Մեծ Բրիտանիայի տարածքում դիվանագիտական անձեռնմխելիությունից. այդ մասին այսօր հայտարարել է արտգործնախար Վիլյամ Հեյգը եւ կոչ արել Քադաֆիին վայր դնել իր լիազորությունները։ «Գնդապետի հեռանալու ժամանակն է»,–Բի–Բի–Սիի եթերում ասել է արտգործնախարարը։

Ավելի վաղ հրաժարականի հորդորով Քադաֆիին էր դիմել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման. «Եթե առաջնորդը իշխանությունը կարողանում է պահել միայն սեփական ժողովրդի նկատմամբ զանգվածային բռնություններ գործադրելու օգնությամբ, ապա դա նշանակում է, որ նա կորցրել է իր լեգիտիմությունը եւ պետք է հրաժարական տա», - ըստ Սպիտակ տան խոսնակի, ասել էր Օբաման՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG