Մատչելիության հղումներ

Կաշառառության համար մեղադրվող բժշկուհիները կալանավորվել են


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց մեկամսյա կալանքի ենթարկել կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիներին:

Երեքշաբթի երեկոյան ձերբակալված Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան բժշկուհի Գայանե Գասպարյանին ու «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժ-նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանին ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 311 հոդվածի երրորդ մասի երկրորդ կետով՝ կաշառք ստանալու մեղադրանքով:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը դատարանին միջնորդեց երկամսյա կալանքի ենթարկել 60-ամյա եւ 40-ամյա բժշկուհիներին: Դատարանը, սակայն, մեկամսյա կալանք սահմանեց՝ մերժելով նաեւ բժշկուհիների փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրել գրավի դիմաց ազատ արձակումը:

Բժշկուհիներն ու իրենց փաստաբանները հայտարարում են, թե կաշառք չեն վերցրել եւ հարուցված քրեական գործը չի առնչվում բժիշկներին, քանի որ նրանք պաշտոնատար անձ չեն համարվում:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG