Մատչելիության հղումներ

Մարտի 1-ից սկավառակները նույնպես պարտադիր դրոշմավորման պետք է ենթարկվեն


Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի հսկիչ նշանների` դրոշմապիտակների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը, որը մի կողմից կպաշտպանի տեղացի ստեղծագործողների իրավունքները, բայց մյուս կողմից կբարդացնի սկավառակների վաճառքով զբաղվողների բիզնեսը:

Երեւանում սկավառակներ վաճառող խանութների սեփականատերերին դուր է եկել իրենց ոլորտը օրենքով կարգավորելու նախաձեռնությունը, բայց այժմ նրանք պնդում են, որ նշված օրենքով ոչ թե հնարավոր է պայքարել այպես կոչված ծովահենային արտադրանքի դեմ, այլ օրենքն, ըստ նրանց, մեծապես կվնասի իրենց աշխատանքի արդյունավետությանն ու բիզնեսին ընդհանրապես:

XS
SM
MD
LG