Մատչելիության հղումներ

Իրաքում «ցասման օրվա» ակցիաներին հազարավոր մարդիկ են մասնակցել


Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ այլ քաղաքներում այսօր հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել` մասնակցելու «ցասման օրվա» ակցիաներին:

Ցուցարարները կառավարությունից պահանջել են տնտեսական բարեփոխումներ իրականացնել, բարելավել սոցիալական ծառայությունները, աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ ապահովել եւ վերջ տալ կոռուպցիային:

Բաղդադում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, երբ հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի քաղաքի Թահիր հրապարակ:

Ըստ հաղորդագրությունների` երկրի հյուսիսային Քիրքուք, Մոսուլ եւ Հավիջա քաղաքներում ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:

Վարչապետ Նուրի ալ-Մալիքին ավելի վաղ իրաքցիներին կոչ էր արել չմասնակցել ցույցերին` պնդելով, թե դրանց կազմակերպիչները երկրի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի եւ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG