Մատչելիության հղումներ

Ադրբեջանը գնո՞ւմ է МИ-35М մակնիշի մարտական ուղղաթիռներ


«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության «ԱրմՏԱՍՍ» բաժինը այսօր հաղորդել է անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի եւ «Ռոսվերտոլ» բաց բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրի մասին, ըստ որի Դոնի Ռոստովում գործող ընկերությունը Ադրբեջանին վաճառելու է «Մի-35Մ» մակնիշի մարտական ուղղաթիռների 24 միավոր։

«ԱրմՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ տեղեկությունը հայտնել է «Ռոսվերտոլ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Բորիս Սլյուսարը։

«Մի-35Մ» (МИ-35М) մակնիշի ուղղաթիռը բազմանպատակային է եւ օգտագործվում է հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, հետեւակին աջակցելու, դեսանտ իջեցնելու, վիրավորներին տարհանելու եւ բեռներ փոխադրելու համար։ Ուղղաթիռը կարողանում է թռիչքներ կատարել եղանակային բարդ պայմաններում։

Մինչդեռ, «Ռոստվերտոլ» ընկերության ներկայացուցիչ Տինա Շապոշնիկովան «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում այսօր ասել է, որ հաղորդագրությունում հիշատակված Բորիս Սլյուսարը մեկ շաբաթ է գտնվում է արձակուրդում, ուստի չէր կարող նման ինֆորմացիա հրապարակել։

Շապոշնիկովան հրաժարվել է հերքել կամ հաստատել ուղղաթիռների վաճառքի մասին լուրը, պարզաբանելով, որ «Ռոսվերտոլ»-ը «Ռուտսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի մաս է կազմում, իսկ գործարքների մասին տեղեկատվություն տարածելու իրավունքը վերապահված է հոլդինգի կենտրոնական մոսկովյան գրասենյակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG