Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը չի հաստատում Ադրբեջանին մարտական ուղղաթիռներ վաճառելու լուրը


«Ռոստվերտոլ» ընկերության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում այսօր հրաժարվել է պաշտոնապես հաստատել այն տեղեկությունը, թե Ադրբեջանը եւ «Ռոստվերտոլ» ընկերությունն անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կնքել են պայմանագիր «Մի-35 Մ» մակնիշի մարտական ուղղաթիռների 24 միավոր Ադրբեջանին վաճառելու մասին։

Այս մասին հաղորդել էր 1news.az ադրբեջանական լրատվական կայքը:

Դոնի Ռոստովում գտնվող «Ռոսվերտոլ» ընկերության ներկայացուցիչ Տինա Շապոշնիկովան «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կայքի հաղորդագրությունում հիշատակված Բորիս Սլյուսարը մեկ շաբաթ է գտնվում է արձակուրդեում եւ չէր կարող նման ինֆորմացիա տալ։

Շապոշնիկովան հրաժարվել է հերքել կամ հաստատել ուղղաթիռների վաճառքի մասին լուրը, նշելով, որ «Ռոսվերտոլ»-ը «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի մաս է կազմում եւ գործարքների մասին տեղեկատվություն հրապարակելու իրավուտնքը վերապահված է կենտրոնական գրասենյակին։

«Մի-35 Մ»-ը բազմանպատակային մակնիշի ուղղաթիռ է, օգտագործվում է հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, հետեւակին աջակցելու, դեսանտ իջեցնելու, վիրավորներին տարհանելու եւ բեռներ փոխադրելու համար։ Ուղղաթիռը կարողանում է թռիչքներ կատարել եղանակային բարդ պայմաններում։


Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG