Մատչելիության հղումներ

Մանկապարտեզի և այգու փոխարեն Երեւանի կենտրոնում նոր բարձրահարկ է կառուցվում


Բնապահպանների «ծառափրկիչ» ակցիան մանկապարտեզի տարածքի դեռ չհատված ծառերը փրկելու համար
Բնապահպանների «ծառափրկիչ» ակցիան մանկապարտեզի տարածքի դեռ չհատված ծառերը փրկելու համար

Երեւանի կենտրոնում` 5 հարկանի շենքերի բակում, շուտով վեր կխոյանա բարձրահարկ, ինչպես նշել են շինարարները` 16 հարկանի բնակելի շենք: Ժամանակին շենքի փոխարեն գործել է 3 հարկանի մանկապարտեզ, որն ուներ փոքրիկ այգի` 20-ից ավելի բարձր ու հաստաբուն ծառերով:

Մանկապարտեզը շրջապատող մոտ 10 ծառեր արդեն կտրվել են, սկսվել է շինարարությունը, որն իրականացնող «Ավագշին» ընկերությունը երբեք բակի բնակիչներին չի ներկայացրել շենքի ծրագիրը, շինհրապարակում չի տեղադրել նախագծի պաստառը: 16 հարկանի բարձրահարկի մասին լուրերը հարեւանները պարզել են հարցուփորձ անելով:

Տարածքի բնակիչները նախագծի դեմ բողոքող ստորագրահավաք մեկ անգամ արդեն կազմակերպել են, դրանք ուղարկել ՀՀ վարչապետին եւ պատասխան ստացել Երեւանի գլխավոր ճարտարապետից` համաձայն որի կառույցը համապատասխանում է բոլոր նորմերին:

Բակի բնակիչների բողոքը տեղափոխել է նաեւ սոցիալական ցանցեր, որտեղ նրանք ստացել են բնապահպան ակտիվիտների աջակցությունը, ում հատկապես անհանգստացնում է շինհրապարակում հայտնված եւ դեռեւս չկտրված մոտ տասնյակ ծառերի ճակատագիրը:

Բնապահպանության նախարարության թեժ գծից բնակիչները պատասխան են ստացել, թե այդ ծառերը գտնվում են սեփականաշնորհված տարածքում: Իսկ բակ այցելած քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք վերանայում են թույլտվությունը՝ համոզվելու համար, որ ամեն ինչ օրինակ ճանապարհով է իրականանում:

XS
SM
MD
LG