Մատչելիության հղումներ

Ֆրենկ Փալոնին է հանձնվել Հայաստանի նախագահի շնորհած Պատվո շքանշանը


Երեքշաբթի օրը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել միջոցառում` նվիրված ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնի գործունեության 15-ամյա տարելիցին, ինչի առիթով նրան է հանձնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Պատվո շքանշանը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բարձր պարգեւը Փալոնի 15-ամյա անձնվեր աշխատանքի գնահատանքի արտահայտությունն է` ի շահ հայ - ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՄՆ-ի Կոնգրեսում հետեւողական հայանպաստ գործունեության եւ հայ ժողովրդի խնդիրները միջազգային հանրությանն անաչառ ներկայացնելու:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` կոնգրեսական Փալոնին ողջունել եւ շնորհավորանքի խոսքեր են ուղղել ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրենները:

Փալոնը երախտագիտության խոսք է ուղղել Հայաստանի նախագահին եւ հայտարարել է, որ առաջիկայում նույնպես շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հայաստանին, ԼեռնայինՂարաբաղին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում հաջողության հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG