Ամերիկացի փորձագետներից շատերի կարծիքով` սա վկայում է պաշտոնական Վաշինգտոնի կողմից քաղաքական առաջնահերթությունների որոշակի փոփոխության մասին:
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Լինքոլն Միթչելը, արձանագրելով, որ Վրաստանը այլ պետությունների համեմատ 2012-ին առավել մեծ օգնություն է ստանալու` մոտ 67 միլիոն դոլար, այնուհանդերձ, օժանդակության նման ծավալները բավարար չի համարում:
«Վրաստանը եկամուտի աղբյուրներ չունի: Վրացիները, ի տարբերություն Ադրբեջանի, զուրկ են նավթից ստացվող եկամուտներից: Վրացական տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվում, վրացիները չունեն այն հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ այսօր Հայաստանն ունի: Վրաստանն ինչ-որ տեղից պետք է գումար հայթայթի: Այդ իսկ պատճառով, Վաշինգտոնում գտնվելով` հնարավոր է համեմատաբար ոչ մեծ գումար ծախսելով ամրապնդել կայունությունը թե' Վրաստանում եւ թե' ողջ տարածաշրջանում», - նշել է ամերիկացի փորձագետը:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին հատկացվող օգնությանը, որի ծավալները կրճատվել են 25 տոկոսով, ամերիկացի վերլուծաբանը ասել է. - «Բաքվում այսօր ամերիկյան քաղաքական, այլ ոչ թե ֆինանսական օժանդակության կարիքն ունեն»: Պատճառը, ըստ նրա, արաբական աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձություններն են:
«Եթե այն, ինչ այսօր կատարվում է Մերձավոր Արեւելքում, տարածվի աշխարհի այլ հատվածներում, ապա Ադրբեջանը` այնտեղ տեղադրված Մուբարաքի հուշարձանով եւ վարչակազմերի միջեւ առկա նմանություններով, առաջիններից մեկն է լինելու: Ես ենթադրում եմ, որ այս պահին վարչակազմի համար անհամեմատ ավելի կարեւոր է Միացյալ Նահանգների աջակցությունը, քան փողը: Ի վերջո, ադրբեջանցիները փող ունեն», - հայտարարել է Լինքոլն Միթչելը: