Այսօր առավոտյան ժամը 8:45-ի դրությամբ ավտոճանապարհները փակ են եղել Կոտայքի մարզի Բուժական, Զորավան, Վայոց Ձորի մարզի Սելիմ, Գեղարքունիքի մարզի Մադինա, Վերին Գետաշեն, Գեղամավան բնակավայրերում, ինչպես նաեւ Բերդ - Ճամբարակ ճանապարհը Տավուշի մարզում:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկագրի համաձայն, նույն ժամի դրությամբ Արագածոտնի մարզում դժվարանցանելի են եղել Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները` բացի Վարդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Շենավան, Արա գյուղերից: Դժվարանցանելի են եղել նաեւ Լոռու մարզի Ջիլիզա, Շիրակի մարզի Մանթաշ գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա - Աշոցք, Արթիկ - Մարալիկ ճանապարհները:
Ճանապարհները մաքրելու համար բոլոր մարզերում` բացի Արագածոտնի եւ Արմավիրի մարզերից, աշխատում է ընդհանուր առմամբ 154 միավոր տեխնիկա: