Մատչելիության հղումներ

Օպերատիվ հավաք պաշտպանության նախարարությունում


Փետրվարի 21-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հավաքին բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ինչպես նաեւ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ:

Օպերատիվ հավաքը, որի նպատակն է բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում, տեւելու է մինչեւ փետրվարի 24-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG