Նորաձեւության մեջ հաստատված մոդելավորողները շատ դժգոհ են դիզայներական կրթություն տվող ուսումնական հաստատությունների որակից եւ կոչ են անում պետական հատուկ ուշադրության արժանացնել արվեստի այս տեսակը:
Հագուստի մոդելավորումը շատ արդիական մասնագիտություն է, բայց փորձված դիզայներները պնդում են, որ մոդելավորողների մեծ պահանջարկ Հայաստանում չկա, քանի որ մասնագիտության նպատակը ոչ միայն նկարելն է, այլ նաեւ արտադրելը: