Մատչելիության հղումներ

Եմենում հակակառավարական ցույցերի ժամանակ առնվազն երկու մարդ է զոհվել


Եմենի ողջ տարածքում մեկ շաբաթից ավելի շարունակվում են հակակառավարական ցույցերը: Հարավային Ադեն քաղաքում 1 ցուցարար զոհվել է հրազենային վնասվածքից, երբ ոստիկանությունը փորձել է ցրել հավաքված ամբոխին:

Եվս մեկ ցուցարար զոհվել է, յոթ հոգի վիրավորվել են մայրաքաղաքից հարավ գտնվող Թաիզ քաղաքում: Այստեղ ցուցարարների կողքով անցնող մեքենայից անսպասելիորեն նռնակ են նետել հավաքված բազմության վրա:

Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպել նաեւ մայրաքաղաք Սանաայում:

Ցուցարարները պահանջում են 32 տարի պաշտոնավարող նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG