Մատչելիության հղումներ

«Ատելության օր» Իրանում


Այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում եւ այլ քաղաքներում կառավարության կողմնակիցները ցույցեր են անցկացնում` ցույց տալու համար ընդդիմության նկատմամբ իրենց «ատելությունը»:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ուրբաթօրյա աղոթքից հետո պետական հեռուստատեսությունը ցուցադրել է դեպի Թեհրանի Էնղելաբ հրապարակ ուղղվող` Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ կարգախոսներ վանկարկող մարդկանց հոծ բազմությունը:

Ակցիայի մասնակիցները կոչ են անում նաեւ մահապատժի ենթարկել ընդդիմության առաջնորդներ Միր-Հոսեյն Մուսավիին եւ Մեհդի Քարուբիին, որոնք ներկայումս տնային կալանքի տակ են:

Շաբաթասկզբին Իրանում ընդդիմադիր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով երկու մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG