Ոստիկաններն այսօր կանխեցին Գյումրիի, Տավուշի եւ Լոռի չմաքսազերծված ավտոմեքենաների սեփականատերերի բողոքի երթը դեպի Երեւան:
Ի պատասխան` դժգոհ ավտոսեփականատերերը Գյումրիի Թատերական հրապարակում ինքնաբուխ հանրահավաք անցկացրեցին, որին մասնակցում էին Ազգային ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ:
Ոստիկանները դեպի Երեւան ճանապարը բացեցին միայն երեկոյան։
Բողոքի տարբեր ակցիաների պատճառ դարձած օրենսդրական փոփոխությունների համաձայն, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների` Հայաստանի քաղաքացիություն ունեցող տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` 15-օրյա ժամկետով ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները:
Թեեւ օրենքում խոսք չկա մաքսազերծման մասին` մեքենայի տերը այն պարտավոր է մաքսազերծել` վճարելով հարկեր, որոնք, ցուցարարների պնդմամբ, կազմում են մեքենայի համար իրենց վճարած արժեքի մինչու 30 տոկոսը: 15-օրյա ժամկետից ավելի ավտոմեքենան Հայաստանում շահագործելու դեպքում սահմանվել են բավական բարձր տուգանքներ:
Նախկինում, վրացական պետհամարանիշներով մեքենաները կարելի էր Հայաստանում շահագործել մեկ ամիս, ապա սահմանում ելք ու մուտք ձեւակերպել եւ կրկին շահագործել եւս մեկ ամիս, առանց մուտքերի քանակի սահմանափակման:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անցած տարի Հայաստանում շահագործվող շուրջ 430 հազար ավտոմեքենաների ավելի քան 10 տոկոսը, օգտվելով նախկինում գործող օրենքի ընձեռած այս հնարավորությունից, խուսափում էին մեքենաները Հայաստանում մաքսազերծելուց եւ դրանք վարում վրացական պետհամարանիշներով:
Ավտոսեփականատերերը բողոքում են նաեւ մաքսազերծման ընթացքում մեքենաների արժեքի որոշման, եւ, հետեւաբար` գանձվող հարկերի դրույքաչափի սահմանման կամայական բնույթից, նշելով, որ Վրաստանում մեքենան մաքսազերծելը մի քանի անգամ ավելի էժան է նստում, քան Հայաստանում, եւ բացի այդ` այնտեղ մեքենաների սեփականատերերը չեն բախվում բյուրոկրատական այն քաշքշուկների հետ, որոնք կան Հայաստանում: