«Ռուսաստանի ողբերգությունն է, որ Մեդվեդեւն այդպես էլ իսկական նախագահ չդարձավ», - չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանի ստրասբուրգյան կենտրոնակայանում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից մեկը` նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը:
«Մեդվեդեւն ավելի շուտ բլոգեր է, նա հայտնի ռուսաստանցի բլոգեր է, բայց նա պետք է նախագահ լինի», - համոզված է Նեմցովը:
Նա նաեւ պնդում է, թե Ռուսաստանում քաղաքական որոշումները կայացվում են ոչ թե նախագահի, այլ վարչապետ Պուտինի կողմից:
Որպես օրինակ ռուսաստանցի ընդդիմադիրը մատնանշում է Միխայիլ Խոդորկովսկու` դեկտեմբերին ավարտված դատավարությունը. - «Մինչ դատավոր Դանիլկինը կկայացներ վճիռը` Պուտինը ուղիղ եթերում բացահայտորեն հայտարարեց, որ Խոդորկովսկին հանցագործ է, ինչը պարզապես օրենքի խախտում էր: Այժմ, երբ Խոդորկովսկին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, եւ մենք տեղյակ ենք, թե դատավորն իրականում ինչ ուժեղ ճնշման էր ենթարկվում, նախագահ Մեդվեդեւը գալիս է Դավոս եւ հայտարարում. - «Մեզ անհրաժեշտ է անկախ դատական համակարգ»: Սրանք նախագահի խոսքեր չեն, սրանք բլոգերի խոսքեր են»:
Նեմցովի պնդմամբ` Պուտինը տեսանելի ապագայում կառավարման լծակները ձեռքից բաց թողնելու որեւէ մտադրություն չունի: «Նա ուզում է կառավարել հավերժ: Նույնիսկ Մուբարաքի օրինակը Պուտինին դաս չի եղել: Նա երիտասարդ Մուբարաքն է, որին թվում է, թե իր ապագան անհամեմատ ավելի լավ է դասավորվելու, քան Եգիպտոսի նախկին նախագահինը: Ես նրա այդ համոզմունքը չեմ կիսում», - հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը:
Բորիս Նեմցովը համոզված է, որ եվրոպական կառույցներն ու արեւմտյան պետությունները պետք է ավելի լուրջ ճնշում գործադրեն պաշտոնական Մոսկվայի նկատմամբ` Ռուսաստանում ժողովրդավարության կայացման հարցը դարձնելով երկկողմ հարաբերությունների օրակարգի մի մասը:
«Դա, սակայն, չի նշանակում, թե ես կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը», - նշել է նա:
«Ընտրությունները, խոսքի ազատությունն ու դատական համակարգը Ռուսաստանում զուտ ներքին խնդիրներ չեն: Եթե Ռուսաստանը անդամակցել է միջազգային կազմակերպություններին, ուրեմն դա նաեւ այդ կառույցների մտահոգության առարկան պետք է լինի: Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, այլ նաեւ ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների», - հայտարարել է Նեմցովը: