Մատչելիության հղումներ

Հեղափոխական ալիքը տարածվում է արաբական երկրներով


Բողոքի ակցիա Բահրեյնում
Բողոքի ակցիա Բահրեյնում
Բահրեյնում, Եմենում, Լիբիայում ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող ցուցարարները դուրս են եկել փողոցներ։

Բահրեյնում արդեն երրորդ օրն է ցուցարարները դուրս գալով փողոցներ՝ ժողովրդավարական բարեփոխումներ են պահանջում։ Անցած գիշեր նրանք չեն հեռացել մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակից՝ գիշերն անցկացնելով վրաններում։ Վերջին օրերին անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում կան զոհեր։

Բահրեյնի ներքին գործերի նախարարը ներողություն է խնդրել այս շաբաթվա ընթացքում ոստիկանների հետ բախումների հետեւանքով երկու զոհի համար, ասելով որ հետաքննություն է անցկացվում։

Բահրեյնի ցուցարարներ, մասնավորապես, պահանջում են վարչապետ Շեյխ խալիֆ բին Սալման ալ-Խալիֆի հրաժարականը։ Վերջինս թագավորական ընտանիքի անդամներից է ու վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն չորս տասնամյակ։

Եմենում հարյուրավոր ցուցարարներ արդեն մեկ շաբաթ ցույցեր են անցկացնում մայրաքաղաք Սանայում՝ պահանջելով երկրի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի հրաժարականը, ով նախագահի աթոռը զբաղեցնում է 32 տարի։

Լիբիայում գերենալ Մուամար Քադաֆին իշխանության ղեկին է 1969 թվականից, երբ զինվորական հեղաշրջմամբ տապալեց Արեւմուտքի աջակցությունը վայելող միապետությունը։

Արաբական երկրների ընդվզումներց ոգեւորված՝ փետրվարի 14-ին հակակառավարական ցույցերը վերսկսվեցին Իրանում։ Իշխանությունները շրջափակել էին ընդդիմության առաջնորդների տները ու Թեհրանի համալսարանի ճանապարհը։

Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ բացականչելով՝ «Մահ բռնակալին», սակայն անվտանգության ուժերը նրանց դեմ արցունքաբեր գազ կիրառեց, մահակներով ցրեց ցույցերը, տասնյակ մարդիկ ձերբակալվեցին։ Ընդհարումների արդյունքում զոհվեց 26 ամյա մի ուսանող։

Անհանգիստ է իրավիճակը նաեւ Քուվեյթում, Հորդանանում։

Պարսից ծոցի երկրների իրավիճակը ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա։ Բարձրացել է նավթի գինը։

Հուզումները զսպելու համար այս երկրներում տարբեր մեթոդներ են կիրառվում։ Բահրեյնի թագավոր Համադ բին իսա ալ-Խալիֆը կարգադրել է յուրաքանչյուր ընտանիքի հազար դինար պարգեւ տալ (դա մոտավորապես 2 հազար 600 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է)։ Նա կարգադրել է նաեւ ավելացնել սոցիալական կարիքների համար տրվող սուբսիդիաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG