Մատչելիության հղումներ

Երիտասարդ բնապահպանը դեմ է գայլերի ոչնչացմանը


Հայաստանի տարածքում գայլերի թվաքանակի շեշտակի աճի հետ կապված` նախորդ շաբաթ կառավարության նիստում սահմանվել է, որ ոչնչացված յուրաքանչյուր մեկ գլուխ գայլի համար պարգեւատրման չափը 100 հազար դրամ է: Բնապահպան Օվսաննա Հովսեփյանին անհանգստացնում է կառավարության այս որոշումը, նա իր բողոքի նամակն է ուղարկել լրատվամիջոցներին:

Բնապահպան-ակտիվիստ Օվսաննա Հովսեփյանը բացատրում է, որ «անտառում սնունդ չի մնացել, դա է պատճառը, որ գայլերը դուրս են գալիս ու իջնում գյուղերը»:

Օվսաննան պնդեց, որ ոչ միայն որպես կենդանասեր է մտահոգված, այլ ավելի էական է համարում այն, որ խրախուսվում է մի կենդանու ոչնչացումը, որը որեւէ վնաս բնությանը չի հասցնում: Երիտասարդ բնապահպանը կոչ է անում հետեւել որսին, որի հետեւանքով անտառներում վերանում է գայլերի սնունդը:

XS
SM
MD
LG