Մատչելիության հղումներ

Իրանում ոստիկանությունը շրջափակել է ընդդիմության առաջնորդի տունը


Իրանում ոստիկանությունը շրջափակել է ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի տունը` կտրելով հեռախոսագծերը, որպեսզի ընդդիմադիր գործիչը հնարավորություն չունենա մասնակցելու այսօր ավելի ուշ ծրագրված հանրահավաքին: Այդ մասին հաղորդում է Մուսավիի կայքը:

Մուսավին, ինչպես նաեւ ընդդիմության մեկ այլ առաջնորդ` Մեհդի Քարուբին, դիմել էին ի պաշտպանություն Եգիպտոսում եւ Թունիսում ժողովրդական շարժումների հանրահավաք անցկացնելու թույլտվության համար:

Իրանի արտգործնախարարությունը մերժել է դիմումը` ընդդիմադիրներին խորհուրդ տալով արաբական աշխարհում տեղի ունեցող շարժումներին իրենց համերաշխությունը արտահայտել կառավարության կողմից անցկացվող ակցիաներին մասնակցելով:

Չնայած մերժմանը` որոշ կազմակերպություններ վստահեցրել են, որ այսօր անցկացնելու են հանրահավաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG