Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եռօրյա այց կկատարի Իրան` քննարկելու հիմնականում երկու երկրների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի կառավարության անանուն պաշտոնյային:
Գյուլը Իրան կժամանի կիրակի օրը, հաջորդ օրը կհանդիպի իրանցի պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Թուրքիայի նախագահին այցի ընթացքում ուղեկցելու են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այլ նախարարներ, խորհրդարանականներ, գործարարներ եւ գիտնականներ:
Ակնկալվում է, որ Իրանում Գյուլը կայցելի նաեւ Թավրիզ եւ Իսֆահան քաղաքներ: